Բրյուսելում բացվել է BRAFA արվեստի տոնավաճառը
Բրյուսելի Tour & Taxis համալիրում բացվել է BRAFA արվեստի տոնավաճառը: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը: Լայն հանրությունը կկարողանա 63-րդ BRAFA այցելել հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 4-ը, բայց արդեն հունվարի 25-ից վերնիսաժների շարք է սկսվելու:
Այս տարի տոնավաճառին, որը ամենահին արտ-ստուգատեսներից մեկն է, ներկայացված են աշխարհի 16 երկրների 134 պատկերասրահներ: Դրանք հանրությանը ծանոթացնում են արտեֆակտերի ընդգրկուն ժամանակային ու ոճական բազմազանությանը. խոսքը վերաբերում է հին արվեստին, ժամանակակից վարպետների գործերին, գեղանկարչությանը, գծանկարչությանը, քանդակագործությանը, դեկորատիվ-կիրառական արվեստին, դիզայնի առարկաներին, կոմիքսներին եւ այլն:
Ստուգատեսի ծանոթ ցուցանմուշներից մեկը դարձել է Պիտեր Պաուլ Ռուբենսի՝ բրյուսելյան Klaas Muller պատկերասրահի «Եղջերու որսացող Դիանան» գեղանկարչական կտավը: