Դատարանը հաստատեց Բրազիլիայի նախկին նախագահի մեղադրական դատավճիռը
Չորրորդ օկրուգի ֆեդերալ տարածաշրջանային դատարանը (TFR-4) հունվարի 24-ին երկրորդ ատյանում հաստատել է մեղադրական դատավճիռը, որը կայացվել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գործով: Համապատասխան վճիռը նիստում միաձայն ընդունվել է երեք դատավորների կողմից, նիստ, որն ուղիղ եթերում հեռարձակվում էր YouTube-ում դատական մարմնի պաշտոնական ալիքում:
Ըստ որում վճիռը չի նշանակում, թե Լուլա դա Սիլվան անհապաղ կկալանավորվի: Նախին նախագահն իրավունք ունի երկրորդ ատյանի դատարանի վճռի եւս մեկ գանգատարկում տալու եւ մինչեւ դրա քննարկումը կմնա ազատության մեջ:
Դատարանի վճիռը նշանակում է, որ Լուլա դա Սիլվան կորցնում է կրկին նախագահի պաշտոնին հավակնելու ընտրություններում, որոնք կկայանան 2018 թվականի հոկտեմբերին: Բրազիլիայի նախկին ղեկավարը, չնայած կոռուպցիայի բազմաթիվ մեղադրանքներին, մնում է ընտրական մրցարշավի ֆավորիտը:
Datafolha սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են անցյալ տարվա հոկտեմբերին, բրազիլացիների առնվազն 35 տոկոսը պատրաստ է ընտրությունների առաջին փուլում պաշտպանել Լուլա դա Սիլվային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: