Թրամփն Էրդողանին տեղեկացրել է սիրիացի քրդերին ռազմամթերքի մատակարարումները դադարեցնելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին ռազմամթերքի մատակարարումները դադարեցնելու մասին: Ինչպես փոխանցում է «Անադօլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թրամփն ասել է, որ խոսք է տվել՝ նրանք արդեն չեն մատակարարում: Հույս ունեմ, որ սա ճշմարտություն կլինի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Թուրքիան բազմիցս մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից սիրիացի քրդերին ցուցաբերվող օգնության կապակցությամբ: Անկարան մեկ անգամ չէ հայտարարել, որ Վաշինգտոնը սխալ է թույլ տալիս՝ զենք մատակարերով քրդերին: