Բաժիններ՝

Ռուսաստանում ձկնորսական նավ է անհետացել. նավում եղել են նաև ադրբեջանցիներ

Ճապոնական ծովում ռուսական «Վոստոկ» ձկնորսական նավը, որի վրա 21 մարդ է եղել, անհետացել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` նավի վրա եղել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի քաղաքացիներ: Նավը վթարային ազդանշան է արձակել, որից հետո ազդանշանի վայր են մեկնել փրկարարական ուժերը:

Նավի որոնման վայրում հայտնաբերվել են երկու փրկարարական բաճկոն և նավից մի քանի իրեր: «Վոստոկ» ձկնորսական նավը Հարավային Կորեայից ուղևորվելիս է եղել Խոլմսկի նավահանգիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս