Բաժիններ՝

Դավոսի համաժողովի երկրորդ օրն անցել է գլոբալացման նշանաբանի ներքո

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի երկրորդ օրն անցել է գլոբալացման նշանաբանի ներքո: Այսպես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ապահովելու արտաքին քաղաքականության միասնությունը խոշոր միջազգային խաղորդների հետ տարաձայնությունների ֆոնին, Չինաստանը ներդրողներին հավաստիացրել է քաղաքական ճնշումը թուլացնելու պատրաստակամության, իսկ Ռուսաստանը խոսել է համատեղ աշխատանքի հնարավորության մասին (օրինակ՝ կիբեռանվտանգության բնագավառում)։

Համաժողովի երկրորդ օրվա հանգուցային իրադարձություններն են դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ճառը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Վերջինս հայտարարել է Եվրոպայում գլոբալացման ճգնաժամի մասին եւ երկրներին կոչ է արել միավորվելու այդ խնդրի դեմ պայքարում: Ֆրանսիայի նախագահը խոսել է ուժեղ Եվրոպայի անհրաժեշտության մասին եւ կոչ է արել 10-ամյա ռազմավարություն մշակել այդ ուղղությամբ աշխատելու համար:

Գերմանիայի կանցլերն ավելի շատ ուշադրություն է հատկացրել հասցեական խնդիրներին: Այսպես, նա Չինաստանին, Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Հնդկաստանին համարել է միջազգային խաղորդներ, որոնց հետ գոյություն ունեն տարաձայնություններ, եւ Եվրամիությանը կոչ է արել ապահովելու արտաքին քաղաքականության միասնությունը:

Կանցլերը նաեւ նշել է, որ «Եվրամիության շեմին» բորբոքվում են միանգամից մի քանի խոշոր ճգնաժամեր, եւ կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս