
Թրամփը հայտարարել է Երուսաղեմում ԱՄՆ «ոչ մեծ» դեսպանություն բացելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2019 թվականին Երուսաղեմում կբացվի ԱՄՆ «ոչ մեծ» դեսպանություն: «Սպասում ենք, որ ինչ որ պահի մենք կբացենք դրա (դեսպանություն) ոչ մեծ տարբերակը»,- Դավոսում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է Թրամփը:
Հանդիպումը եթեր են հեռարձակել ամերիկյան հեռուստաընկերությունները:
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին դեսպանության տեղափոխման համար: «Սա պատմական որոշում է, որը մշտապես կմնա մեր ժողովրդի սրտում»,- ասել է Նեթանյահուն: