Բաժիններ՝

«Իրանական միջուկային գործարքի շուրջ իրադրությունը ճգնաժամային է». Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մայիսի 14-ին Մոսկվայում բացելով հանդիպումը Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, ճգնաժամային է որակել այն իրադրությունը, որն ստեղծվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, մենք հերթական անգամ համոզվում ենք, որ Վաշինգտոնը ձգտում է վերանայել հանգուցային միջազգային պայմանավորվածությունները,-ընդգծել է նա:-Ուստի այսօր ակնկալում ենք քննել, թե մենք Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Եվրամիության մասնակցությամբ ինչպես կարող ենք օգտագործել մեր տնօրինության տակ եղած բոլոր մեխանիզմները, որպեսզի թույլ չտանք այդ կարեւոր փաստաթղթի չեղարկումը եւ թույլ չտանք տարածաշրջանի իրադրության ապակայունացում»:

«Որքան մենք հասկանում ենք՝ ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Իրանը, ինչպես եւ Ռուսաստանը, հայտարարել են ԳՀՀԾ-ի դրույթները պաշտպանելու իրենց մտադրության մասին»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը:

Լավրովն ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մասնակիցներից յուրաքանչյուրի օրինական շահերն ամրագրված են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում, դրանք անհրաժեշտ է համատեղ պաշտպանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս