Բաժիններ՝

Brussels Airlines-ը չեղարկել է իր չվերթների երեք քառորդը

Brussels Airlines ավիաընկերությունը մայիսի 14-ին չեղարկել է իր չվերթների 75 տոկոսը օդաչուների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատապայմանների բարելավում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Բրյուսելի օդանավակայանի վարչակազմում:

«Brussels Airlines-ը չեղարկել է ավիաչվերթների շուրջ 75 տոկոսը»,-ասել է գործակալության զրուցակիցը: ԶԼՄ-ներն ավելի վաղ հաշվել են, որ ավիաընկերության օդաչուների կողմից մայիսի 14-ին եւ 16-ին հայտարարված գործադուլից ավիաընկերության ֆինանսական կորուստները կարող են կազմել գրեթե 10 մլն եվրո:

2018 թվականի առաջին եռամսյակում ավիափոխադրողի ֆինանսական կորուստները կազմել են 26 մլն եվրո: Սպասվում է, որ Brussels Airlines-ի օդաչուների երկօրյա գործադուլը կվերաբերի 557 չվերթների եւ 60 հազար ուղեւորների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս