Բաժիններ՝

Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Իրանի հետ գործարքի շուրջ

Եվրամիությունն ԱՄՆ-ի իշխանությունների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային գործարքին առնչվող իրադրության շուրջ, որից դուրս գալու մասին որոշումը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 14-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«Ես կարող եմ հաստատել, որ մենք նաեւ շփումներ ենք անցկացնում ամերիկացի գործընկերների հետ»,-ասել է նա, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Բրյուսելը Վաշինգտոնի հետ բանակցություններ վարում է արդյոք Իրանի վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունից հետո:

Կոսյանչիչը հավելել է, որ Եվրամիությունը չի քննարկում Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագիրը, այլ կենտրոնացած է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործող գործարքի իրագործման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031