
Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրեր կստորագրվեն ԵԱՏՄ-ի, ՉԺՀ-ի և Իրանի միջև

Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում է պլանավորվում Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ:
ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կգործարկվի ազատ առեւտրի գոտի, որը նախատեսում է բավականին լայն անվանացանկի ապրանքների ներկրման մաքսատուրքերի զրոյացում:
Չինաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լայնաֆորմատ եւ ճյռուղային համագործակցության շուրջ:
ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերն ստորագրելու է ԵԱՏՄ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ստորագրման արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների, Չինաստանի եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: