
Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյայի» շենքի ապամոնտաժումը կսկսվի մայիսի 15-ին

Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի, որտեղ մարտի վերջին հրդեհի ժամանակ 60 մարդ զոհվեց, ապամոնտաժումը կսկսվի մայիսի 15-ին: Այդ մասին «ՎԿոնտակտե» սոցցանցում հայտնել է Կեմերովոյի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլյովը:
«Վաղը՝ մայիսի 15-ին, մենք ձեռնամուխ ենք լինում «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի ապամոնտաժմանը: Սեփականատերերի հետ բոլոր հարցերը կարգավորված են, Քննչական կոմիտեն հանել է կալանադրումը: Աշխատանքները կսկսվեն պլանավորված ժամկետում»,- գրել է Ցիվիլյովը:
Շենքն ունի շուրջ 40 սեփականատերեր, բայց հիմնականը՝ Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատն, արդեն տվել է մունիցիպալիտետի օգտին դրանից հրաժարվելու համաձայնությունը, բայց պատրաստ է վճարելու նաեւ ամբողջությամբ վերցված շենքի քանդման եւ դրա տեղում այն բանի ստեղծման ծախսերը, ինչ կցանկանային տեսնել կեմերովցիները, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: