«ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կանխեց Իրանի կողմից Մերձավոր Արևելքի զավթումը». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից իր երկրի դուրս գալը կանխեց Իրանի կողմից «Մերձավոր Արեւելքի զավթումը»:

Համապատասխան գրառումը Թրամփը մայիսի 13-ին արել է իր Twitter-ում: Նա նշել է, որ Իրանը «ահավոր էր իրեն պահում», մինչ ԱՄՆ-ը կատարում էր համաձայնագրի պայմանները: «Նրանք բոլոր միջոցներով փորձում էին զավթել Մերձավոր Արեւելքը: Այժմ դա տեղի չի ունենա»,- գրել է նախագահը:

Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակումներ է դնում միջուկային ոլորտում Թեհրանի ակտիվության վրա, փոխարենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկում է պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը վերացնում են ավելի վաղ Իրանի դեմ կիրառված միակողմանի սահմանափակիչ միջոցները: Ինչպես հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, ԳՀՀԾ-ն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբ ստեղծել՝ շրջանցելով սահմանափակումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031