
Առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածի սահմանին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով

Մայիսի 14-ին առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին պաղեստինցիների կողմից անցկացված բողոքի ակցիայի ընթացքում:
Այդ մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը: Անկարգությունների ընթացքում վերքեր է ստացել շուրջ 600 մարդ, նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհվածների եւ 70 վիրավորների մասին: Մայիսի 15-ին պաղեստինցիները նշում են Նակբայի օրը կամ «Աղետի օրը»՝ 1948 թվականի մայիսի 14-ին Իսրայել պետության հիմնադրման կապակցությամբ, որին հետեւեց արաբների զանգվածային վտարումը իսրայելական տարածքից: