Բաժիններ՝

Գերմանիայում 81-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների

Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի Կլյայն Կյորիս համայնքում տարեց վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների, չորս մարդ օրհասական վիճակում է: Այդ մասի հայտնել է Rundfunk Berlin-Brandenburg ռադիոկայանը՝ հղում անելով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին: Ականատեսների խոսքով՝ վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդներին, որոնք ընթանում էին ճամփեզրով: Ռադիոկայանի տվյալներով վարորդը 81 տարեկան է: Նշվում է, որ չորս տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է՝ օրհասական: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել միջադեպի պատճառը, կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031