Բաժիններ՝

Վատիկանը ռոհինջաների հիմնախնդրին նվիրված միջազգային խորհրաժողով կկազմակերպի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պետքարտուղարին ցուցում կտա մուսուլման-ռոհինջաների հիմնախնդրին նվիրված միջազգային խորհրվաժողով կազմակերպելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Մյանմայի եպիսկոպոսական խորհրդաժողովի նախագահ կարդինալ Չառլզ Մաունգ Բոն, որն այս շաբաթ եղել է քահանայապետի ընդունելությանը: «Ռոհինջան՝ Ռաքհայնի նահանգում բնակվող ժողովուրդը, առանց հայրենիքի մարդիկ են:

Նրանց պատրաստ չէ ընդունելու հարեւան պետություններից ոչ մեկը, այդ թվում նաեւ իսլամական երկրները, որոնք հաճախ եւ եռանդագին նրանց մասին խոսում են զանգվածային լրատվամիջոցներում: Ուստի մենք Հռոմի պապին խնդրեցինք, որ պետական քարտուղարության միջոցով կազմակերպվի միջազգային խորհրդաժողով, որտեղ այդ ժողովրդին կարող է օգնություն ցույց տրվել միջազգային հանրակցության կողմից:

Մենք ասացինք, որ Մյանման եւ Բանգլադեշն ինքնուրույն ի վիճակի չեն կարգավորելու այն իրադրությունը, որում գտնվում են այդ երկու միլիոն մարդիկ»,- Վատիկանի Vatican News պորտալին հայտարարել է կարդինալ Մաունգ Բոն: Ենթադրվում է, որ ռոհինջաների հիմնխնդրին նվիրված միջազգային խորհրդաժողովը կարող է անցկացվել արդեն ընթացիկ տարում Հռոմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս