
«Չինաստանը ծայրահեղականության դեմ կպայքարի ի շահ Մերձավոր Արևելքի բնակչության». Սի Ցզինպին

Չինաստանի իշխանությունները պլանավորում են Մերձավոր Արեւելքի երկրների նկատմամբ վարել քաղաքականություն, որը հաշվի առնի բնակչության լայն խավերի շահերը, ապահովի այդ պետությունների տարածքային ամբողջականոությունը, նպաստի ծայրահեղական միտումների վերացմանը: Հուլիսի 9-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը։
«Չինաստանը Մերձավոր Արեւելքում վարում է խաղաղության պահպանման քաղաքականություն, որը հաշվի է առնում այդ տարածաշրջանի ժողովուրդների շահերը, այդ թվում զարգացման՝ նրանց ձգտումը,- նշել է նա՝ Պեկինում ելույթ ունենալով Չին-արաբական համագործակացության VIII համաժողովի բացմանը:- Մենք մտադիր ենք հետեւել ազգային ինքնիշխանության պաշտպանության եւ անջատականության դրսեւորումների դեմ սկզբունքին: (…) Չինական կողմը հանդես է գալիս ահաբեկչության դեմ, այն բոլոր հնարավոր միջոցների կիրառման օգտին, որոնք թույլ կտան ապահովել (արաբական երկրների) բնակչության կյանքի բարելավումը»:
Հուլիսի 10-ին Պեկինում աշխատանքն է սկսել Չին-արաբական համագործակցության VIII համաժողովը, որին մասնակցում են 21 արաբական պետությունների դիվանագիտական եւ կառավարական շրջանանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը: Սույն միջոցառման հանգուցային խնդիրներից մեկը միջտարածաշրջանային առեւտրա-տնտեսական համագործակցության մասշտաբների ակտիվացնումն ու մեծացումն է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» կառավարական նախաձեռնության շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: