Բաժիններ՝

Հանոյն ԱՄՆ-ին հանձնեց Վիետնամի պատերազմի ժամանակ զոհված զինվորների աճյուններ

Հանոյը Միացյալ Նահանգների դեմ պատերազմի ավարտից հետո 144-րդ անգամ ամերիկյան կողմին է հանձնել այնտեղ զոհված զինծառայողների աճյուններ: Սգո արարողությունը տեղի է ունեցել Վիտենամի Դանագ քաղաքի միջազգային օդանավակայանում, հուլիսի 9-ին հաղորդել է Nhân Dân թերթը:

Երկու զինծառյողների աճյունները գտնվել են 131-րդ համատեղ որոնողական արշավի ընթացքում, որն այստեղ տեղի է ունեցել այս տարվա մայիս – հունիսին:

Պաշտոնական ձեւակերպման համաձայն՝ անհայտ կորած զինվորների որոնումը եւ զոհված զինվորների աճյունների հայրենիք վերադարձումն ԱՄՆ-ի համար «ազգային առաջնահերթություններից մեկն է»:

Հնդկաչինում ամերիկյան ռազմարշավի ավարտից հետո ավելի քան չորս տասնամյակ անց դրա ընթացքում անհայտ կորածների ցուցակներում մինչ օրս նշված են երկու հազարից ավելի զինծառայողների անուններ:

Նրանցից ավելի քան 1,5 հազարը չի վերադարձել Վիետնամից, շուրջ 500-ը Լաոսից, 90 զինվոր անհայտ կորած է համարվում Կամբոջայի տարածքում: Վիետնամա-ամերիկյան արշավների համատեղ որոնողական աշխատանքների տարիներին, որոնք աշխատանքն սկսել են Վիետնամի տարածքից ամերիկյան զորակազմի դուրսբերումից անմիջապես հետո, Միացյալ Նահանգները Հնդկաչինից հայրենիք են վերադարձրել եւ նույնականացրել շուրջ հազար զինծառայողների աճյուններ, այդ թվում շուրջ 700 մարդու, որոնք զոհվել եւ անհայտ կորած են համարվել Վիետնամի տարածքում, ավելի քանի 200-ը՝ Լաոսում եւ 30-ից ավելին՝ Կամբոջայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս