Ջորջ Քլունին վթարի է ենթարկվել

Կինոդերասան Ջորջ Լքունին վթարի է ենթարկվել Սարդինիա կղզում: Հուլիսի 10-ին այս մասին հաղորդել է La Repubblica թերթը։ Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կոստա Կորալինա բնակավայրում, որտեղ դերասանի սքութերը բախվել է ավտոմոբիլի: Ճանապարհա-տրանսպորտային պատահարի մանրամասները չեն ճշտվում:

Այժմ Քլունին գտնվում է կղզու հյուսիս – արեւելքի Օլբիա քաղաքի շտապ օգնության բաժանմունքում: Թերթի տվյալներով՝ նրա կյանքի համար սպառնալիքներ չկան: Հրատարակությունը ճշտում է, որ 57-ամյա ամերիկացի դերասանը եւ ռեժիսորը Սարդինիայում մասնակցում է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելերի «Խորամանկություն-22» (1961 թվական) վեպի մոտիվներով սերիալի նկարահանումներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031