
ԵՄ-ն հավաստեց, որ Ուկրաինայի հետ գագաթնաժողովից առաջ հավանություն է տվել Կիևին 1 մրլդ եվրոյի օգնությանը

Եվրամիության խոհուրդը հավաստել է, որ հավանություն է տվել Ուկրաինայի հետ գագաթնաժողովից առաջ Կիեւին 1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության ծրագրին: Այդ մասին հայտարարությունը ԵՄ-ի խորհրդի Twitter-ում ուկրաիներն եւ անգլերեն տարածվել է ԵՄ – Ուկրաինա գագաթնաժողովին նախագահ Պյոտր Պորշենկոյի ժամանումից մեկ ժամ առաջ: Մինչդեռ այս որոշումը չի նշանակում, թե փողը կտրամադրեն այժմ, քանի որ միջոցների հատկացման պայմանները պետք է համաձայնեցվեն:
1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնությունը Կիեւին պետք է փոխանցվի 500 միլոն եվրոյի չափով երկու մասնաբաժիններով: Սակայն այդ փողի փոխանցման համար Բրյուսելը եւ Կիեւը պետք է գրավոր ձեւով ամրագրեն այն պարտավորությունները, որոնք Կիեւը կստանձնի միջոցներն ստանալու համար, ինչն էլ պետք է արտացոլվի Փոխըմփբռնման հուշագրում: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հաղորդել է, որ այդ փողի տրամադրումը կիրականացվի «Ուկրաինայի նկատմամբ Արժույթի միջազգային հինադրամի քաղաքականության կատարման հունով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: