Թաիլանդում պատրաստվում են վերսկսելու Քաո Լուանգ քարանձավից մարդկանց տարահանումը. Khaosod
Թաիլանդում փրկարարները պատրաստվում են Քաո Լուանգ քարանձանվից մնացած ինը մարդու տարահանման վերսկսմանը, որոնք ներսում են մնում ավելի քան երկու շաբաթ: Ինչպես հուլիսի 9-ին հաղորդել է Khaosod թերթը, նախօրյակին փրկված չորս տղաներն իրենց լավ են զգում:
Ենթադրվում է, որ ջրասուզակները ստորերկրյա այր կգնան մոտ ժամանակներս, բուն տարահանումը պետք է վերսկսվի տեղական ժամանակով մինչեւ 17:00-ը (Երեւանի ժամանակով 14:00-ը): Դրա հետ մեկտեղ չի հաղորդվում, թե փրկարարները քանի մարդ են պլանավորում դորս բերել հուլիսի 9-ին: Նշվում է, որ ամբողջ գործընթացը ընթանում է ավելի արագ, քան սպասվում էր: Հնարավոր է, դա կապված 1 օդերեւութաբանների կանխատեսմումների հետ, որոնց համաձայն սաստիկ տեղատարափ անձրեւները տարածաշրջան կվերադառնան հուլիսի 11-ին եւ 12-ին: Նախօրյակին 90 ջրասուզակներ են մասնակցել չորս երեխաների երկրի երես դուրս բերելու գործողությանը, որոնք ստիպված են եղել հաղաթահարելու 4 կիլոմետր ոլորապտույտ, տեղ-տեղ լիովին ջրով լի ուղիները: Տարահանումից հետո նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանցից մեկի վիճակը երկյուղներ էր առաջացնում, սակայն այժմ այն կայնունացել է եւ վտանգ չի ներկայացնում: Հունիսի 23-ին ազգային բնայգու աշխատակիցները քարանձավի մուտքի մոտ հայտնաբերել են մոտոցիկլետ եւ հեծանիվներ, ինչպես նաեւ մարզական գույք: Նրանք կապվել են տեղի ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ նրանց հավաստել են, որ գտնված իրերը պատկանում են 11-ից մինչեւ 16 տարեկան 12 դպրոցականների եւ 25-ամյա մարզիչին: Քարանձավը, որտեղ նրանք հայտնվել են, տարածվում է գրեթե 10 կիլոմետր, ունի մի քանի մուտքեր եւ ելքեր, ինչպես նաեւ մեծ սրահներ, որտեղ էլ մոլորվածները պատսպարվել են լցվող ջրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: