Հարավային Կորեան հայտարարել է օգոստոսին պլանավորված կառավարական զորավարժությունների դադարեցման մասին
Կորեայի Հանրապետությունը որոշում է կայացրել դադարեցնել Ulchi կառավարական զորավարժությունները, որոնք սովորաբար ամեն տարի օգոստոսին անցկացվում են գործողությունների մշակման համար ի դեպս երկրում ճգնաժամային իրադրությունների ծագման, ինչպես նաեւ պատրաստության պահպանման համար պատերազմ սկսվելու դեպքում: Հուլիսի 10-ին այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Կիմ Պու Կյոմը:
«Կառավարությունը որոշել է այս տարի ավելի ուշ ժամանակավորապես դադարեցնել Ulchi զորավարժությունների անցկացումը՝ Կորեական թերակղզում անվտանգության իրավիճակի փոփոխման, ինչպես նաեւ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները չեղյալ հայտարարելու որոշման պատճառով»,- մեջբերում է նրա խոսքը Yonhap գործակալությունը:
Ulchi զորավարժություններն անցկացվում են 1969 թվականից: Դրանց մասնակցում են տարբեր կառավարական հիմնարկությունների եւ այլ կազմակերպությունների շուրջ կես միլիոն աշխատակիցներ: Դրանց նպատակներից մեկը պայքարն է ահաբեկչության դեմ: 2008 թվականին դրանք ինտեգրվել են Ulchi Freedom Guardian զորավարժությունների համալիրում, որոնք անցկացվում են ԱՄՆ-ի հետ համատեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: