Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ

Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պայմաններին Ամերիկայի հավատարմությունը, բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը և Իրանի ինքնիշխան իրավունքների հարգումը այս ծովային զարկերակը բացելու մեր պայմաններն են: Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը», – հայտնել է Մոհամմադ Աքրամինիան։

«Թեհրանը ցանկացած միջոցառում, որը ձեռնարկվում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Հորմուզի նեղուցում Իսլամաբադում համաձայնեցված հուշագրի շրջանակներից դուրս, դիտարկում է որպես ինքնիշխանության խախտում, որը կկանխվի զինված ուժերի կողմից»,- հավելել է ԶՈւ ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031