Բաժիններ՝

Աբեն կարող է հետաձգել ուղևորությունը Եվրոպա և Աֆրիկա երկրում տեղատարփների հետ կապված իրադրության պատճառով. NHK

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող Է հետաձգել ուղեւորությունը Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրներ, որը պլանավորված Է այս շաբաթ, երկրում տեղատարափ անձրեւների հետ կապված բարդ իրադրության պատճառով, որի զոհ է դարձել արդեն ավելի քան 100 մարդ: Այս մասին հաղորդել է NHK հանրային հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության տեղեկություններով՝ ներկայումս վարչապետը քննարկում է Բելգիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս պլանավորված ուղեւորությունները հետաձգելու հնարավորությունը:

Սկզբնապես Ճապոնիայի կառավարության ղեկավարի արտասահմանյան շրջագայությունը նշանակված էր հուլիսի 11 – 18-ը: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի արեւմուտքում տեղատարափ անձրեւների եւ սողանքների զոհ է դարձել առնվազն 105 մարդ, եւս շուրջ 80-ը համարվում է անհայտ կորած: Հուլիսի 9-ի լուսաբացից ճապոնացի փրկարարներն Ինքնապաշտպանության ուժերի օգնությամբ շարունակել են որոնողական եւ փրկարարարական գործողությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031