«Այս պահին տեղատարափների պատճառով զոհվել է 134 մարդ, ևս 7-ը գտնվում է սրտի և թոքերի կանգի վիճակում». Յոսեհիդե Սուգան
Ճապոնիայում տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը գերազանցել է 140-ը, եւս ավելի քան 70 մարդու գտնվելու վայրը պարզված չէ: Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսեհիդե Սուգան:
«Այս պահին տեղատարափների պատճառով զոհվել է 134 մարդ, եւս 7-ը գտնվում է սրտի եւ թոքերի կանգի վիճակում (Ճապոնիայում այսպես են անվանում կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են միայն բժիշկները – ծանոթ. խմբ.): Բացի դրանից, 10 մարդ համարվում է անհայտ կորած, եւս 78-ի գտնվելու վայրը, դրանք, առաջին հերթին, Հիրոսիմայի պրեֆեկտուրայի բնակիչներ են, պարզված չէ»,- ասել է նա:
Սաստիկ տեղատարափ անձրեւներն անցյալ շաբաթվա կեսերին Ճապոնիայում մոլեգնել են «Պրապիրուն» թայֆունի ազդեցության պատճառով: Երկրի որոշ շրջաններում մի քանի օրում տեղացել է ավելի քան 1000 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել է գետերի վարարման եւ սողանքների: Դա Ճապոնիայում հեղեղումներից զոհվածների ամենամեծ թիվն է 1953 թվականից վեր: Այն ժամանակ երկրի արեւմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրվեց օթեւանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: