
Սև ծովում սկսվել են Sea Breeze 2018 ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները

Սեւ ծովի հյուսիս – արեւմտյան մասում սկսվել են Sea Breeze 2018 ուկրաինա-ամերիկյան ռազմածովային զորավարժությունները: Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում: «Զորավարժություններին մասնակցում են 19 երկրներ, ավելի քան 2 հազար զինծառայողներ, շուրջ 30 նավ, մի շարք թռչող ապարատներ»,- հաղորդել են մամուլի ծառայությունում:
Հուլիսի 7-ին զորվարժություններին մասնակցելու համար Օդեսայի նավահանգիստ է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Mount Whitney հրամանատարական նավը: Մեկ օր առաջ նույն նպատակով Սեւ ծով է մտել USS Porter հրթիռակիր էսկադրային ականակիրը:
Բացի ամերիկյան նավերից ժամանում են նաեւ Թուրքիայի եւ Ռումինիայի ռազմածովային նավատորմի նավեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ Մեծ Բրիտանիայից եւ Կանադայից, ծովային հետեւակի վրացական, մոլովական ստորաբաժանումներ եւ այլ նավեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: