Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի ուժերը խոցել են Եմենից հուսիթների արձակած հրթիռը

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգը հուլիսի 18-ին կալանել է բալիստիկ հրթիռ, որը հուսիթ-խռովարարներն («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներն) արձակել էին Եմենի տարածքից: Այս մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռը խոցվել է թագավորության հարավի Նաջրան քաղաքին մոտենալիս:

Հուլիսի 14-ին թագավորության հակաօդային ուժերը համանման գրոհ են հետ մղել Նաջրանի մերձակայքում: Հուսիթների վարկածով՝ հրթիռը հասել է նպատակին՝ սաուդյան զրահատանկային զորքերի դիրքեր:

Վերջին ամիսներին «Անսար Ալլահը» բազմիցս հաղորդել Է Սաուդյան Արաբիայի՝ Եմենին սահմանակից նահանգների հրթիռակոծումների մասին: Իրենց հերթին, էր Ռիադում պնդել են, որ հրթիռները կալանվել են երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Դաշինքի տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել է հուսիթների կողմից Սաուդյան Արաբիայի կողմն արձակված ավելի քան 150 բալիստիկ հրթիռ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031