Բաժիններ՝

Թրամփն արհամարհել է Պուտինի հետ հանդիպման համար իր օգնականների կազմած նյութերը. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անտեսե լէ այն 100-էջանոց փաստաթղթի կետերի մեծամասնությունը, որը նրա օգնականները կազմել էին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ-ի ղեկավարի հանդիպման համար, որը հուլիսի 16-ին կայացավ Հելսինկիում:

Հուլիսի 16-ին այս մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուր: Նրանց խոսքով՝ այն, թե Թրամփն ինչպես է վարել երկխոսությունը, «զգալի չափով ընթացել է հակառակ այն պլանին», որը ենթադրում էր, որ ԱՄՆ-ի նախագահը կոշտ դիրքորոշում կբռնի բանակցություններում:

Մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարի օգնականները հանդիպումից առաջ նրա հետ քննարկել են այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման դատապարտումը եւ 2016 թվականի ընտրություններին Մոսկվայի՝ իբր տեղ գտած միջամտությունը: Թրամփը, սակայն, «որոշումը փոխել է խաղի ընթացքում» եւ բանակցությունները վարել է իր հայեցողությամբ, նշել է թերթի զրուցակիցը:

Հուլիսի 16-ին Հելսինկիի Նախագահական պալատում տեղի ունեցավ Պուտինի եւ Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումը: Գագաթնաժողովի արդյունքներին նվիրված առաջին մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ «վիթխարի վստահություն» ունի ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանին մեղադրում են որ, իբր 2016 թվականին փորձել է ազդել ամերիկյան ընտրական գործընթացի վրա: Սակայն, ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Պուտինը «չափազանց հաստատակամ եւ վճռական էր» ընտրությունների ընթացքին Ռուսաստանի որեւէ միջամտության՝ «իր ժխման մեջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս