Բաժիններ՝

ԵՀ-ն ներկայացրեց պաշտպանական միջոցներ ԱՄՆ-ի կողմից մետաղների մաքսերի սահմանման առնչությամբ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել է ժամանակավոր պաշտպանական միջոցներ ԱՄՆ-ի կողմից մետաղների մաքսերի սահմանման առնչությամբ: Այս մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հուլիսի 18-ին տարածվել է Բրյուսելում։ «Այսօր Եվրահանձնաժողովը ժամանակավոր պաշտպանական միջոցներ է հայտատարում մի շարք մետաղական արտադրանքի նկատմամբ: Այդ միջոցները թույլ կտան լուծել ԵՄ-ի շուկա այլ երկրներից պողպատի հոսքի խնդիրն ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմանված սակագների հետեւանքով»,- նշված է այնտեղ:

Փաստաթղթում ընդգծված է, որ մետաղական արտադրանքի ավանդական ներմուծումն ըստ որում չի տուժի: «Ժամանակավոր միջոցները վերաբերում են 23 կատեգորիաների պողպատե ապրանքների եւ կընդունվեն սակագնային բաժնեմասերի տեսքով: 23 կատեգորիաներից յուրաքանչյուրի համար 25 տոկոսի չափով մաքսեր կսահմանվեն սոսկ այն բանից հետո, երբ ներմուծումը գերազանցի վերջին երեք տարվա միջին ցուցանիշը»,- պարզաբանում է ԵՀ-ն:

Պաշտպանական միջոցները կկիրառվեն «բոլոր երկրների նկատմամբ, բացառությամբ ԵՄ սահմանափակ արտահանմամբ որոշ զարգացող երկրների»: Հաշվի առնելով ԵՄ-ի եւ Եվրոպական տնտեսական գոտու (Նորվեգիա, Իսլանդիա, Լիխտենշտայն) երկրների միջեւ սերտ տնտեսական կապերը՝ դրանք նույնպես ազատված են այդ միջոցներից: Այդ բացառությունները համատեղելի են Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Եվրամիության՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազամակողմ պարտավորություններով»,- հավելել է Եվրահանձնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս