Բաժիններ՝

Մեյը Brexit-ի շուրջն իր պլանին չհամաձայնվողներին սպառնացել է վաղաժամկետ ընտրություններով. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցությունում Brexit-ից հետո Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ տնտեսական կապերի զարգացման՝ իր պլանին չհամաձայնվողներին սպառնացել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններով: Հուլիսի 18-ին այս մասին հաղորդել է The Times թերթը:

Թերթի տվյալներով՝ նման նախազգուշացմամբ Մեյը հադնես է եկել հուլիսի 17-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում առեւտրական օրինագծի ուղղման շուրջը վճռական քվեարկությունից անմիջականորեն առաջ, ուղղում, որն առաջարկել են վարչապետի քննադատները՝ Սթիվեն Համոնդի եւ Նիկի Մորգանի գլխավորությամբ:

Այդ վճռական քալի շնորհիվ ստորին պալատի պատգամավորները մի փոքր մեծամասնությամբ մերժել են այդ ուղղումը: Համապատասխան օրենսդրական փոփոխումը մտցնելու դեմ հանդես է եկել 307 պատգամավոր, կողմ՝ 301-ը:

Brexit-ը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մնչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս