
Չինաստանը բողոք կներկայացնի ԱՀԿ լրացուցիչ մաքսեր սահմանելու՝ ԱՄՆ-ի մտադրության պատճառով. Reuters

Չինաստանի իշխանությունները բողոք են ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) չինական արտադրանքի նկատմամբ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսեր սահմանելու՝ ԱՄՆ-ի պլանների պատճառով: Հուլիսի 16-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը:
Հուլիսի 10-ին առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստել է Չինաստանից ներմուծվող ապրանքների՝ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ ցուցակ, որոնց նկատմամբ կսահմանվեն 10 տոկոսի չափով սակագներ:
Այս առնչությամբ ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ չինական արտադրանքի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր մաքսերը «Վաշինգտոնի համար կվերածվեն համընդհանուր բողոքի եւ միջազգային հանրակցության պատասխան միջոցների»: Նախարարության տեղեկավտությամբ՝ «Պեկինը զարմացած է Սպիտակ տան գործողություններից, որոնք ոտնահարում են Չինաստանի հանգուցային շահերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: