Բաժիններ՝

«Մենք առաջին անգամ առանձնացած հանդիպեցինք այդքան երկար». Թրամփը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը Հելսկինկիի գագաթնաժողովում քննարկեցին Սիրիայի, Ուկրաինայի եւ միջուկային զենքի չտարածման հարցերը, ձեռք բերվեցին «լավ հետեւություններ», հուլիսի 17-ին հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք խոսեցինք միջուկային սպառազինությունների չտարածման մասին, խոսեցինք Սիրիայի եւ մարդասիրական օգնության, ինչպես նաեւ եւս շատ բաների մասին»,- ասել է Թրամփը: «Մենք երկարատեւ եւ շատ լավ հանդիպում ունեցանք: Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, ներառյալ պատերազմը եւ խաղաղությունը, տնտեսությունը, Ուկրաինան: Մենք առաջին անգամ առանձնացած հանդիպեցինք այդքան երկար, եւ ես կարծում եմ, որ մեզ հաջողվեց հանգել իրոոք լավ հետեւությունների»,- հավելել է Թրամփը՝ ճշտելով, որ այդ հետեւություններից մեկը վերաբերում է Իսրայելին:

ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ՝ Պուտինը գագաթնաժողովում ցուցադրեց իր ուժեղ հատկությունները: «Նա ուժեղ էր»,- խոստովանել է Թրամփը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը գնահատում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ուժեղ հատկությունները: «Նա Բիբիի (Բենիամինի) մեծ երկրպագուն է, նա շատ է օգնում նրան եւ այսուհետեւ էլ կօգնի, ինչը շատ լավ է մեզ բոլորիս համար»,- կարծում է Միացյալ Նահանգների նախագահը՝ չճշտելով, թե ինքը կոնկրետ ինչ նկատի ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս