Բաժիններ՝

«ԱՄՆ-ը վճարում է Եվրոպայի անվտանգության 70-90 տոկոսի համար, իսկ Եվրոպան առևտրական արգելքներ է դնում». Թրամփ

ԱՄՆ-ն ամենազգալի ավանդն է ներդնում ՆԱՏՕ-ի բյուջեում՝ վճարելով Եվրոպայի պաշտպանության 70 – 90 տոկոսի համար, եւ միեւնույն ժամանակ վնաս է կրում եվրոպացիների հովանավորական միջոցներից:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին այս դիրքորոշմամբ է հանդես եկել Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած հանդիպման արդյունքները։

«Ես շատ հարգալից վերաբերվեցի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին,- նշել է նա:- Բայց միեւնույն ժամանակ ես մասնակիցներին հայտարարեցի, որ ԱՄՆ-ը, հնարավր է, վճարում է ծախսերի մինչեւ 91 տոկոսը: Առնավազն, դա ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերի 70 տոկոսն է, բայց, հավանաբար, դա այնուամենայնիվ 91 տոկոսն է:

Այսպիսով, մենք վճարում ենք ծախսերի 91 տոկոսը, որպեսզի ապահովենք Եվրոպայի անվտանգությունը, իսկ միեւնույն ժամանակ Եվրոպան մեզ ի շահ իրեն է օգտագործում այն հարցում, ինչ վերաբերում է սակագներին եւ առեւտրական արգելքների սահմանմանը:

Դա սպանում է մեր առեւտուրը, չէ որ անցալ տարի մենք դրա հետեւանով շուրջ 151 միլիարդ դոլար ենք կորցրել»: «Այլ խոսքով՝ նրանք մեզ անտեսում են առեւտրական հարցերում, իսկ մենք պաշտպանում ենք նրանց գործնականում չնչին գնով,- ընդգծել է Թրամփը:- Ես նրանց հայտարարեցի, որ այլեւս այդպես շարունակվել չի կարող, եւ նրանք պարտավոր են ավելացնել իրենց ծախսերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս