Բաժիններ՝

Թրամփը համաձայն է Պուտինի կարծիքին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խայտառակ ցածր մկարդակի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի կարծիքին ամերիկա-ռուսական հարաբերությունների խայտառակ ցածր մակարդակի մասին: Այս մասին Թրամփը հայտնել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք (ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը) տակավին այսքան ցած չէինք գլորվել (երկկողմ հարաբերություններում), ներառյալ տնտեսությունը: Հնարավոր է, մենք վերացրել ենք այդ անկումը, բայց այնուամենայնիվ այն պառակտում է առաջացրել, եւ նախագահ Պուտինն ասաց այդ մասին»,- նշել է Թրամփը: Հուլիսի 16-ին ավելի վաղ Հելսինկիում տեղի ունեցավ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների առաջին լիաֆորմատ հանդիպումը: «Այն բաներից մեկը, որը նա ինձ ասաց (գագաթնաժողովի) ամենասկզբում, այն էր, որ այս (ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակն) իսկական խայտառակություն է, որովհետեւ սկզբունքորեն մենք ունակ ենք լավ շատ բան անելու, լինի դա հումանիտար օգնությունը, Մերձավոր Արեւելքը կամ Սիրիան»,- գանգատվել է ԱՄՆ-ի նախագահը:

Նա երկկողմ հարաբերությունների ողբալի վիճակի պատասխանատվությունը դնում է «վհուկների որսի»՝ ԱՄՆ-ի ընտրություններին Մոսկվայի միջամտության մասին պնդումների հետաքննության վրա, որը վարում է ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը: Թրամփը եւ նրա օգնականները բազմիցս ժխտել են նախընտրական արշավի շրջանում Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ որեւէ անիրավական շփման կասկածանքները: Մոսկվան նույնպես բազմիցս հերքել է ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս