Բաժիններ՝

Թմրանյութի իրացման դեպքը կանխվել է

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավիթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարք։ Երբ ոստիկանները մոտեցել են, վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է նետել։

Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։

Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով չորս փաթեթ է, որը 400 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ դրանք տեղադրելու, տեղադրման տարածքը լուսանկարելու և կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով։
Աջափնյակ և Դավթաշեն շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031