Տարեսկզբից ի վեր ավելի քան 50 հազար միգրանտ է ժամանել Եվրոպա
2018 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը գերազանցել Է 50 հազարը, ավելի քան հազար 440 մարդ զոհվել է կամ անհայտ կորել: Հուլիսի 17-ին այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
«Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 15-ի դրությամբ Եվրոպա են ժամանել 50 հազար 872 միգրանտ եւ փախստական, զոհվել է հազար 443 մարդ»,- Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: Ժամանածների մոտավորապես 35 տոկոսին ընդունել են Իտալիան եւ Իսպանիան, շուրջ 29 տոկոսին՝ Հունաստանը, նշել է նա: Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 110 հազար միգրանտ եւ փախստական, իսկ 2016 թվականին՝ շուրջ 242 հազար:
Միլմանն ուշադրություն է հրավիրել այն միգրանտների եւ փախստականների թվի կտրուկ աճի վրա, որոնք ուղեւորվում են Իսպանիա: Ընդամենը տարեսկզբից ի վեր այդ երկիր է ժամանել 18 հազար 16 մարդ , եւ ընթացիկ տարում Իսպանիան այս առումով գերազացել է Իտալիային եւ Հունաստանին: Բացի դրանից, 2 հազար 847 միգրանտ եւ փախստական փորձել են ներթափանցել Իսպանիայի Սեուտու եւ Մելիլյու աֆրիկական միջատարածքներ: Ընդամենն աշխարհում, Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2018 թվականի սկզբից զոհվել են 2 հազար 186 միգրանտ եւ փախստական: Ըստ որում դեպի Եվրոպա միգրացիայի միջերկրածովյան երթուղին մնում է ամենավտանգավորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: