Բաժիններ՝

Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան միակողմանի պատժամիջոցների պատճառով

Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան միակողմանի պատժամիջոցների կրկնական սահմանման պատճառով: Հուլիսի 16-ին այս մասին Twitter-ի՝ իր էջում հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Այսօր Իրանը բողոք ներկայացրեց ՄԱԿ-ի Միջազգային դատարան, որպեսի ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկի միակողմանի պատժամիջոցների ապօրինի կրկնական սահմանման համար: Իրանը կողմնակից է օրենքի գերիշխմանը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից դիվանագիտության եւ իրավական հանձնառությունների չհարգմանը: Անհրաժեշտ է դիմակայել միջազգային իրավունքը խախտելու՝  նրա սովորությանը»,- ասված է նրա խոսքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031