Բաժիններ՝

Թրամփը «մեծ արդյունքներ» է ակնկալում Հելսինկիի գագաթնաժողովից հետո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «մեծ արդյունքներ» է ակնկալում ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կայացած գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ հուլիսի 16-ին Հելսինկիում: Հուլիսի 18-ին նա այս մասին գրել է Twitter-ի՝ իր էջում՝ նշելով, որ «լավ բարեկամական հարաբերություններ է հաստատել» Ռուսաստանի նախագահի հետ, մինչդեռ շատ ատողներ ցանկանում էին «բռնցքամարտի մենամարտ» տեսնել:

«Այնքան շատ մարդկանց, որոնք բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում հետախուզությունում, դուր եկավ իմ ելույթը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում: Պուտինը եւ ես բազմաթիվ կարեւոր հարցեր քննարկեցինք մեր հանդիպմանը: Մենք լավ բարեկամական հարաբերություններ հաստատեցինք, ինչն իսկապես անհանգստացնում է շատ ատողների, որոնք ցանկանում էին բռնցքամարտի մենամարտ տեսնել: Մեծ արդյունքներ կլիեն»,- գրել է նա: Միացյալ Նահանգների նախագահը նաեւ նշել է, որ Հելսինկիի գագաթնաժողովը «վերջին հաշվով կարող է նույնիսկ ավելի հաջող լինել», քան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որն ավելի վաղ տեղի ունեցավ Բրյուսելում: «Այդ հանդիպումից դրական շատ բաներ կստացվեն»,- հավելել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս