Բաժիններ՝

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով 125 մարդ է զոհվել

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման զոհերի թիվը, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, հասել է 125-ի: Միեւնույն ժամանակ տարերքի հարվածից հետո մինչ օրս անհայտ կորած է համարվում 279 քաղաքացի, հուլիսի 19-ին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի (Conred) տվյալները։

Գվատեմալացի փորձագետները նույնականցրել են եւս չորս մարդու աճյունները, որոնց փրկարարական գործողության ժամանակ հայտնաբերել են աղետի շրջանում: Մինչդեռ, տակավին պետք է ճանաչվի եւս 236 քաղաքացի, որոնց մարմինները գտել են ժայթքումից տուժած բնակավայրերում, նշել են Conred-ի ներկայացուցիչները:

Վերջին տարիներին Ֆուեգոյի ամենահուժկու ժայթքման հետեւաքներն ազդել են 1,7 միլիոն մարդու վրա: Այն շրջանները, որոնց վրա ցեխի եւ լավայի հոսքեր են իջել, հայտարարվել են մարկանց հետագա բնակության համար ոչ պիտանի: Ժայթքման հետեւանքով լավայի եւ հրաբխային մոխրի տակ են թաղվել 186 տուն Սան Միգել Լոս Լոտես ավանում եւ եւս շուրջ 750-ը Էլ Ռոդեո, Լա Ռեյնա եւ Լա Լիբերտադ բնակավայրերում:

Ֆուեգոն, որի բարձրությունը 3,7 կիլոմետր է, մտնում է Գվատեմալայի տարածքում ամենաակտիվ հրաբուխների շարքը: Հրաբուխը գտնվում է Գվատեմալա քաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս