Նիկոլ Փաշինյանը՝ ռուս պրանկերների մասին

«Իհարկե, բացի հումորից, ես դրանում տեսնում եմ նաև որոշակի քաղաքական բովանդակություն՝ այդ զանգերի միջոցով խոսակցության հեղինակները փորձում են ճշտել, թե ինչքանով է Եվրամիությունն աջակցել հեղափոխությանը Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս պրանկերներին, որոնք արդեն մի քանի անգամ զանգահարել են եվրոպական երկրների, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների և խոսել Նիկոլ Փաշինյանի անունից:

Նա նշեց, որ այդ հեռախոսազրույցների վերաբերյալ եվրոպական կողմից տարածված տեղեկատվությանն ի պատասխան՝ խնդրել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին տեղյակ պահել, որ ինքը ԵՄ պաշտոնյաների հետ հեռախոսազրույց չի ունեցել, սակայն  գործընկերներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվել այդ տեղեկատվությանը՝ կարծելով, թե հին ու նոր իշխանությունների տեղեկացվածության խնդիր կա։

«Ես հույս ունեմ` ճշտել-վերջացրել են»,- հավելել է Ն.Փաշինյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031