Պուտինը և Նաթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահումն հեռախոսազույցի ժամանակ քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ սիրիական հմնախնդրի կարգավորման հարցը, հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունում։
«Այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շարունակեցին կարծիքների փոխանակումը Մերձավոր Արեւելքի իրադրության շուրջը՝ սիրիական կարգավորման պրոբլեմատիկայի շեշտադրմամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Իսրայելի վարչապետը հուլիսի 11-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պետության ղեկավարի հետ եւ այդ շփումը բնութագրել որպես «շատ կարեւոր»:
Նաթանյահում ըստ որում Պուտինին հայտարարել է, որ հրեական պետությունը հանդես է գալիս Սիրիայում Իրանի ցանկացած ներկայության դեմ: Իսկ ամբողջությամբ վերցված, նրա կարծիքով՝ ռուս-իսրայելական բանակցությունները հնարավորություն են ընձեռում բարձրացնելու անվտանգությունն ու վստահության մակարդակը մերձավորարեւելյան տարածաշրջանում:
Հուլիսի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի անդամների հետ կայացած աշխատանքային հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը գործի են դրել եռակողմ բանակցությունների ակտիվ գործընթաց, որոնք վերաբերում են Սիրիային եւ հրեական պետության անվտանգության ապահովմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: