
Աբխազիայի վարչապետ է նշանակվել խորհրդարանի նախկին խոսնակ Վալերի Բգանբան

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան Վալերի Բգանբային նշանակել է հանրապետության վարչապետ: Այդ մասին հայտնել է «Sputnik Աբխազիա» գործակալությունը:
«Նա այն մարդն է, որին դուք լավ եք ճանաչում»,-ասել է նախագահը՝ կաբինետին ներկայացնելով նոր վարչապետին: Նախարարների կաբինետի ղեկավարը նախագահին շնորհակալություն էհայտնել ցուցաբերված վստահություն համար:
«Այստեղ չկա մեկը, որի հետ ես ծանոթ չլինեմ, ես ամբողջ կյանքում աշխատել եմ բարեկամական մթնոլորտում, եւ ես ձեզ խնդրում եմ՝ աշխատել ի բարօրություն երկրի, մենք շատ աշխատանք ունենք անելու»,-ասել է Բգանբան, որն ավելի վաղ զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը:
Աբխազիայի կառավարության նախկին ղեկավար Գենադի Գագուլիան ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է սեպտեմբերի 8-ին: