
Լոնդոնում չեն պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Brexit-ի շուրջ

Միացյալ Թագավորության կառավարությունը չի պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու (Brexit) շուրջ: Այդ մասին Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է մի շարք հրատարակությունների, այդ թվում՝ El Paվs թերթին տված հարցազրույցում։
Պատասխանելով եւս մեկ հանրահարցում կազմակերպելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ քաղաքական գործիչն ընդգծել է. «Նախեւառաջ՝ կառավարությունը բոլոր դեպքերում նոր հանրաքվե չի նախաձեռնի»: Նրա խոսքով՝ «նույնիսկ եթե դա լիներ այն, ինչ մարդիկ ցանկանում էին, հնարավոր չէ դա անել հարկավոր ժամանակ»:
Ինչպես կարծում է Ռաաբը, Եվրամիության կազմից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը «վատ (ելք) կլիներ երկու կողմերի համար»: Նախարարը նշել է, որ «այժմ գնդակը գտնվում է ԵՄ-ի կողմում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: