
ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի

ԱՄՆ-ի Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի: Այդ մասին հայտնել է CBS News-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհվածների մասին: Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Քուպերը մամուլի ասուլիսում հաստատել է 17 մարդու զոհվելն իր նահանգում:
«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ի ատլանտյան ափեր է հասել սեպտեմբերի 14-ին: Ներկայում այն թուլացել է, բայց պահպանվում է սաստիկ հեղեղումների սպառնալիքը, քանի որ փոթորիկն իր հետ բերել է հսկայական քանակությամբ տեղումներ:
Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայի նահանգների ավելի քան 27 հազար բնակիչներ գտնվում են ժամանակավոր ապաստարաններում: Հարյուր հազարավոր սպառողներ զրկվել են լույսից: Մոտավորապես 523 հազար տուն ու ձեռնարկություն մնում է առանց էլեկտրականության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: