Նիգերիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով. BBC
Նիգերիայում վերջին օրերին հարյուրից ավելի մարդ է զոհվել ընդգրկուն հեղեղումների հետեւանքով: Տեւական տեղատարափներից հետո ափերից դուրս են եկել երկրի երկու խոշորագույն գետերը՝ Նիգերը եւ Բենուեն: Այդ մասին հայտնելէ հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան՝ հղում անելով Նիգերիայի տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային վարչությանը:
Ամենից շատ տուժել են գյուղական շրջանները, որտեղ վարարումների հետեւանքով ողողվել են պարենային մշակաբույսերի ցանքատարածությունները, բնակելի տները, ավտոճանապարհները: Հազարավոր մարդիկ հարկադրված են լքել իրենց հարազատ վայրերը Նիգերիայի կենտրոնում եւ հարավում: Առավել բարդ իրադրություն է ստեղծվել Նիգերի նահանգում, որտեղ տարերքը 40 մարդու կյանք է խլել: Ընդամենը հեղեղումներ են եղել Նիգերիայի 12 նահանգներում:
Հորդառատ անձրեւները Նիգերիայում Դեռեւս չեն հանդարտվում: Երկրի իշխանությունները դիտարկում են արտակարգ դրություն սահմանելու հարցը տարերքի դեմ պայքարում երկրի ռեսուրսները մոբիլիզացնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: