Բաժիններ՝

Սոբյանինն ստանձնեց Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնը

Մոսկվայի ընտրված քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը սեպտեմբերի 18-ին «Զարյադիե» համերգասրահում կայացած հանդիսավոր արարողությանը երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել քաղաքի ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»ըն:

Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը Սոբյանինին հանձնել է Մոսկվայի քաղաքագլխի վկայականը եւ պաշտոնեական նշանը:

Արարողության հյուրերի թվում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը, ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

Պաշտոնակալման արարողությանը նաեւ հրավիրված էին կրոնական տարբեր դավանանքների, վետերանների ու հասարակական միավորումների ներկայացուցիչներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, մի շարք տարածաշրջանների նահանգապետներ, Մոսկվայի կառավարության անդամներ, պատգամավորներ, բիզնես-հանրակցության ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Մոսկվայի քաղաքագլխի սեպտեմբերի 9-ի ընտրություններում Սոբյանինը հավաքել էր ձայների 70,17 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել էր 30,14 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս