Առնվազն 32 մարդ է տուժել Սիդնեյի հյուրանոցում քիմիկատներից թունավորվելու պատճառով
Առնվազն 32 մարդ է սեպտեմբերի 19-ին տուժել Սիդնեյի Pullman Sydney Hyde Park Hotel հյուրանոցում քիմիկատներից թունավորվելու հետեւանքով: Ինչպես հայտնել է«Սինհուա» գործակալությունը, նրանցից ութին հոսպիտալացրել են, մնացածները բուժօգնություն են ստացել տեղում։
Ինչպես հայտարարել էՆոր Հարավային Ուելսի նահանգի շտապօգնության ներկայացուցիչը, մարդիկ հյուրանոցի ներսում «աչքերի գրգռում եւ շնչառության հետ կապված խնդիրներ» են զգացել: Նրա խոսքով՝ սկզբնապես շենքում խուճապ է առաջացել: Ներկայում բժիշկներն արդեն զննել են բոլոր տուժածներին եւ նրանց վիճակը գնահատում են՝ կայուն: Ինչպես հայտնել է շտապօգնության ներկայացուցիչը, հյուրանոցի լողավազանում անցկացվում էին շինարարական աշխատանքներ, որոնց հետեւանքով քիմիական նյութերի, ենթադրաբար քլորի եւ աղաթթվի խառնուրդի գոլորշիների արտահոսք է տեղի ունեցել:
Նշվում է, որ այն բանից հետո, երբ հյուրանոցի աշխատակիցները եւ կենվորները կասկածելի հոտ են զգացել, այնտեղ է ժամանել չորս հրշեջ մեքենան՝ հակահրդեհային ծառայության 16 աշխատակիցներով: Մասնագետները զննում են շենքի 20-22 հարկեր, հաղորդե է ՏԱՍՍ-ը: