Բաժիններ՝

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ. Տուսկ

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնության բացակայությունը հնարավոր է: Այդ մասին ասված է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի նամակում, որը հրապարակվել է ԵՄ-ի ղեկարվարների՝ սեպտեմբերի 19-20-ին Զալցբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին:

«Ցավոք, առանց համաձայնության սցենարը դեռեւս միանգամայն հնարավոր է: Սակայն, եթե մենք գործենք պատասխանատվությամբ , կկարողանանք խուսափել աղետից»,- գրել է նա:

Իր հերթին Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ Եվրամիության կազմից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը «վատ ելք կլիներ երկու կողմերի համար»: Նախարարը նշել է, որ «այժմ գնդակը գտնվում է ԵՄ-ի կողմում»:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս