Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին փորձել են թունավորել, հայտնում է Iraqi Media News Agency-ն՝ վկայակոչելով Նայնավա նահանգի սեփական աղբյուրներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կասեցրել է ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի գործողությունը, որը վերաբերել է պլուտոնիումի թափոնների օգտագործմանը։ Հրամանը տեղադրված է իրավական տեղեկատվական ինտերնետ-պորտալում։
Մոսկվան և Վաշինգտոնը գտնվում են սուր կոնցեպտուալ սահմանազատման փուլում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տանելու Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և բնականաբար, երկրում իրավիճակի ապակայունացումը բխում է միայն Իվանիշվիլիի շահերից։
ԱՄՆ-ը պատրաստ է, որքան հնարավոր է արագ սկսել իր զորքերը Լեհաստանի տարածքում տեղակայելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը, որը այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։
Տասնյակ հազարավոր կանայք են միացել Լեհաստանում զանգվածային գործադուլին, հայտնում է TASS-ը։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ներկայացնում են Արմեն Գևորգյանի կենսագրությունը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի կարող դառնալ հանրապետության վարչապետ, անգամ եթե նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հաղթանակի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառն այն է, որ Սաակաշվիլին չունի Վրաստանի քաղաքացիություն։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորհուրդ է տվել ամերիկացիներին, որոնք չեն կարողանում կողմնորոշվել, թե որ կուսակցության թեկնածուին տան իրենց ձայնը, հայտնում է Reuters-ը։
Եթովպիայի Օրոմիա շրջանում կրոնական փառատոնի ժամանակ՝ հակակառավարական բողոքի ակցիայի ընթացքում, հրմշտոցի հետևանքով մահացել է 52 մարդ, ավելի քան 50-ը տուժել է, հայտնում է ВВС-ն։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հարկավոր է հարգանք ցուցաբերել միասեռականների ու տրանսեքսուալների նկատմամբ։
Սիրիայում խաղաղ բանակցությունների վերսկսումը նախկին ձևաչափով անհնար է Հալեպ քաղաքի հիվանդանոցներին Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից հասցված ավիահարվածների պատճառով, որոնց օժանդակում է Ռուսաստանը։
Լիբիայի Սիրտ քաղաքում զոհվել է հոլանդացի ֆոտոլրագրող Ջերոն Օռլեմանսը: Այդ մասին ասված է Knack բելգիական թերթի կայքում, որտեղ աշխատում է լրագրողը, տեղեկացնում է BBC-ն:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ իսլամական ներգաղթը Եվրոպա անթույլատրելի է մշակույթների անհամատեղելիության պատճառով, հայտնում է The Financial Times-ը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն Աֆրիկա մայրցամաքն անվանել է «երկիր», գրում է The Independent-ը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փախստականների մասին հանրաքվեի արդյունքները անվանել է ԵՄ երկրների միջև փախստականների քվոտայի բռնի տեղաբաշխման հակառակորդների հաղթանակ, հայտնում է BBC-ն։
Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի հյուրանոցի իր համարում հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, հարձակվողները հոլիվուդյան աստղից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր:
Բրիտանացի հայտնի ջութակահար ու դիրիժոր Նևիլ Մարրիները մահացել է կյանքի 92-րդ տարում, հայտնում է BBC-ն:
Ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, պետական բաներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները ստացել են աշխատավարձեր, որոնք երբեմն 50 անգամ գերազանցել են պետական ոլորտի միջին վիճակագրական աշխատավարձերը:
Հաագայում գործող «Աբովյան մշակութային կենտրոն»ում Հայաստանի զարգացումների շուրջ դասախոսությամբ հանդես կգա Հոլանդիայի խորհրդարանի սոցիալիստական կուսակցության (SP) խմբակցության պատգամավոր Հարի վան Բոմելը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս ունի, որ միջազգային հանրությունը կօգնի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բաքու կատարած այցի ընթացքում այսօր այցելել է Շահիդների ծառուղի:
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը 1995 թվականին հայտարարագրել է գրեթե 1 միլիարդ դոլարի չափով վնաս:
Lionsgate ընկերությունը հաստատել է, որ զույգը սկսել է աշխատել փորձարարական նախագծի վրա:
Այս այցը շատ մեծ նշանակություն ունի, սա պատմական այց է:
Մարդու իրավունքների դիտորդական հսկողություն իրականացնող սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ գիշերը ապստամբների առաջնագծին հասցվել են զանգվածային ավիահարվածներ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է հետ կանչել «Եվրոպական միությունների մասին 1972 թվականի օրենքը», որը սահմանել էր Եվրամիության օրենսդրության գերակայությունը Մեծ Բրիտանիայի տարածքում: Չեղյալ հայտարարման մասին կհայտարարվի Մեծ Բրիտանիայի թագուհու ամենամյա ուղերձում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չինաստանի հյուսիս-արևմուտքում 7 և 4-հարկանի երկու բնակելի շենքեր են փլուզվել:
Իտալիայի Միլան քաղաքի բարերից մեկում այս գիշեր՝ հոկտեմբերի 2-ին, ուժեղ պայթյուն է որոտացել, որին հրդեհ է հաջորդել: Պայթյունի հետևանքով տուժել է 10 մարդ:
Իսպանիայի առափնյա Մալագա քաղաքի սրճարաններից մեկում գազի արտահոսքի հետևանքով տուժել է 90 մարդ: Այս մասին հայտնում է իսպանական Mundo-ն՝ հղում կատարելով վթարա-փրկարարական ծառայության ներկայացուցիչներին: