Բաժիններ՝

«ԱՄՆ-ը 30 հազար փախստականների և 280 հազար ապաստան խնդրողների կընդունի 2019 թվականին». Փոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգները պլանավորում է մինչեւ 310 հազար փախստականների ու ապաստան ստանալու հավակնորդների ընդունել 2019 ֆինանսական տարում, որն սկսվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: Այդ մասին սեպտեմբերի 17-ին Պետդեպարտամենտում լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն։

«Մենք մտադրվել ենք տարաբնակեցնել մինչեւ 30 հազար փախստականների…, ինչպես նաեւ ավելի քան 280 հազար խնդրագրեր քննել ԱՄՆ-ի տարածքում ապաստան տրամադրելու վերաբերյալ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի տարածքում գտնվում են ապաստան ստանալու ավելի քան 800 հազար հավակնորդներ, որոնք սպասում են իրենց դիմումների քննարկմանը: 2017 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը սեպտեմբերի 30-ին ավարտվող 2018 ֆինանսական տարում 45 հազարից ոչ ավելի փախստականների ընդունման քվոտա էր սահմանել: Այսպիսով, փախստականների ընդունման քվոտան նվազել է մեկ երրորդով:

Ինչպես տեղեկացրել է USA Today թերթը, վկայակոչելով Պետդեպարտամենտի տվյալները, ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ընդունել է 29 հազարից փոքր-ինչ ավելի փախստականների, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 15 տարվա ընթացքում: Ուշագրավ է, որ նախագահներ Ջուրջ Բուշ-կրտսերի եւ Բարաք Օբամայի օրոք փախստականների ընդունման քվոտան տատանվում էր տարեկան 70 հազարից մինչեւ 80 հազար մարդ, իսկ 2016 թվականին այդ ծրագրով ԱՄՆ է տեղափոխվել է գրեթե 95 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս