Բաժիններ՝

Փհենյանն ամբողջովին կապամոնտաժի հրթիռային զինափորձարանը

Փհենյանը որոշում է ընդունել ամբողջովին ապամոնտաժել«Տոնչհան» հրթիռային զինափորձարանը: Այդ մասին ասված է միջկորեական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 19-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունն ստորագրվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի կողմից:

Փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է ապահովել օտարերկրյա դիտորդների մուտքը զինափորձարան:

ԿԺԴՀ-ն պլանավորում է ապամոնտաժել Յոնբենի միջուկային ռեակտորը՝ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ասված է հայտարարության մեջ: Մուն Չժե Ինի խոսքով՝ կորեական երկու պետություններն առաջին անգամ պայմանավորվել են միջուկազերծման կոնկրետ քայլերի շուրջ, Հյուսիսային Կորեան նաեւ համաձայնել է վերացնել «հակամարտությունների բոլոր աղբյուրները» Կորեական թերակղզում: Կողմերը հավաստել են Կորեական թերակղզին «միջուկային զենքից ազատ խաղաղության գոտու» վերածելուն ուղղված ակտիվ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Կողմերը պայմանավորվածություւնների են հասել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, մինչեւ 2018 թվականի վերջը կողմերը պայմանավորվել են սկսել արեւմուտքում եւ արեւելքում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների միավորման աշխատանքները:

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարները պայմանավորվել են միասնական կորեական թիմ ձեւավորել Օլիմպիական խաղերին մասնակցելու համար եւ համագործակցել 2032 թվականի Օլիմպիական խաղերի համատեղ անցկացման գործում: Կիմ Չեն Ունը հայտարարել է, որ երկու պետությունների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար համաձայն է մոտ ժամանակնես այցելել Սեուլ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս